Հայաստանը զրկվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ձայնի իրավունքից։ «Քանի որ Հայաստանը մի քանի տարի շարունակ չի կատարել իր պարտավորությունները, կազմակերպության կանոնադրության համաձայն՝ առաջարկվել և որոշվել է Հայաստանին զրկել ձայնի, ինչպես նաև ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններում իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Դասական բալանսավորման դրսևորում՝ Թուրքիայի հավակնությունների նկատմամբ

Դասական բալանսավորման դրսևորում՝ Թուրքիայի հավակնությունների նկատմամբ
27.12.2025 | 16:17

Իսրայելի, Հունաստանի ու Կիպրոսի ռազմաքաղաքական դաշինքը նոր միս ու արյուն է ստանում։

Նոր ռազմավարական պայմանավորվածություններ՝ Թել Ավիվում, այդ թվում՝ համատեղ ռազմական նշանակության արտադրանքի, համատեղ էներգետիկ նախագծերի և ծովային տնտեսական էքսկլյուզիվ զոնաների հանատեղ շահագործման ու շահերի պաշտպանության: ԱՄՆ-ի տարածաշրջանային քաղաքականության վրա համատեղ-կոորդինացված ազդեցություն պրոյեկտելու և Թուրքիայի հանդեպ ու վերջինիս ռազմավարական զսպման համատեղ դիրքավորման շուրջ։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 9568

Մեկնաբանություններ